Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Մոսկվան և Թեհրանը միասնական են

Մոսկվան և Թեհրանը միասնական են
24.11.2015 | 01:02

Գազ արտահանող երկրների համաժողովից առաջ Թեհրանում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ԻԻՀ գերագույն ղեկավար Ալի Համենեիի հետ: Նրանք հիմնականում կենտրոնացել են տարածաշրջանի, առաջին հերթին Սիրիայի, ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման հարցերի վրա՝ մանրամասն քննարկել են միմյանց տեսակետները՝ արձանագրելով, որ Մոսկվան ու Թեհրանը միասնական են և անթույլատրելի են համարում դրսից քաղաքական կարգավորման տարբերակների պարտադրումը և կարծում են, որ Սիրիայի ժողովուրդը ինքը պետք է որոշի իր քաղաքական ապագան: Առավոտյան Ալի Համենեին հանդիպելուց բացի, Թեհրանում ՌԴ նախագահը հանդիպելու է ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի հետ:

Դիտվել է՝ 811

Մեկնաբանություններ